Չկա ուսանող ,չկա ուսուցում փակուղու առաջ ենք․Այս տարի ֆիզիկայի ֆակուլտետում մեկ ուսանող է․

Այս ուստարի Հայաստանի   պետական մանկավարժական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետն ունի միայն 1 ուսանող, ու դա այն դեպքում, երբ բուհերում 16.000 թափուր տեղեր են եղել։ Հաշվի առնենք այն փաստը, որ չնայած դիմորդների սակավ թվին, թափուր տեղերը լրիվ ևս չեն լրացվել։ Բուհերում ուսանողների սակավություն է նկատվում, կան մասնագիտություններ, որոնք կարևոր դեր են կատարում մեր երկրի մի շարք

ասպեկտներում, սակայն ուսանողներ կա՛մ չունեն, կա՛մ քիչ են, իսկ դա ապագայում հանգեցնելու է որակյալ մասնագետների խիստ պակասի։«Առաջի լրատվական»-ի հետ զրույցում «Մխիթար Սեբաստացի»

կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նշում է, որ վիճակը վատ է եղել նաև նախորդ տարիներին, զարմանալի ոչինչ չկա։ Հարց է առաջանում՝ ընդհանուր ընդունելության տեղերի և թափուր տեղերի հստակ թվաքանակը ինչի՞ հիման վրա է կազմվել է, հաշվե՞լ են, թե մեր երկրին քանի ֆիզիկոս, մաթեմատիկոս, ինժեներ է պետք։ Պարզ է, որ բուհերից եկած հայտերի հիման վրա են կատարել ամփոփում ու հայտարարություն տվել։ Պետք է

հաշվի առնել՝ շրջանավարտների քանակը, միջին մասնագիտական կրթական հաստատություն դիմածների քանակը, արտերկրի բուհեր դիմածների քանակը, որոնք, ի դեպ, գնալով շատանում են ու դա այդքան էլ վատ չէ։

Ճիշտ է, վիճակը լավ չէ, սակայն հնարավոր է շտկել։ Մեր երկրում շատ բուհեր կան, որոնք գրեթե ուսանող չունեն ու փակվելու եզրին են, սակայն, չգիտես ինչու, չեն փակվում։Բլեյանի խոսքով՝ ցավալի է այն, որ ո՛չ միջին մասնագիտականում, ոչ բարձրագույնում ֆիզիկա, քիմիա, առհասարակ բնագիտական

մասնագիտություններով հետաքրքրվողների խիստ պակաս կա։ Այնպես չէ, որ խնդիրը աշխատատեղերի պակասն է կամ պահանջվող հմտությունները, կան աշխատատեղեր, որոնք չեն պարտադրում բարձրագույն կրթություն ունենալը, սակայն անգամ իրենց աշխատատեղերն են թափուր մնում, խնդիրը բարձրագույնի մեջ չէ։ Գործատուների մեծ մասը որակյալ աշխատողների պակաս ունի։ Գյուղակադեմիայում խաղողագործության բաժինը ևս թափուր է, ցավալի է, որ այլևս չեն ձգտում գյուղատնտեսական ոլորտներում մասնագիտանալուն։ Կարծես թե, փակուղու առաջ ենք։Մեծ խնդիր ունենք նաև ընդունելության քննություններում, ինչու՞ դրանով չեն զբաղվում բուհերի ռեկտրոները, ի՞նչ է նրանք քննությունները արդար չիրականցնողներն են, իսկ ներկայիս պատասխանատուները արդարնե՞րն են։ Բուհի ռեկտորը, ի վերջո, պատասխանատու է իր կազմակերպության որպիսության համար ու նա պետք է հնարավորություն ունենա հավաքագրելու, կապի մեջ լինել հանրակրթական դպրոցների և դրանց շրջանավարտների հետ, իրականացնի մի շարք ծրագրեր, ծանոթ լինի

խնդիրներին ու խոչընդոտներին, որից հետո էլ իրենից պետք է բխեն համապատասխան առաջարկներ․ դա նպաստում է պատասխանատվություն կրելուն, ուսանողների թվի աճին ու կրթական որակի բարձրացմանը։ Չկա ուսանող, չկա ուսուցում, սա պարզ շղթա է, որի առաջ հիմա կանգնած ենք։ Ցավալի է, որ այլևս մրցակություն չկա։ Ապագայում, այո՛, ունենալու ենք մասնագետների պակաս․ սա շատ լուրջ ու խորը թեմա է, որը կարիք ունի հստակ վերլուծության։ Մի քանի սովորական քայլով հնարավոր չէ լուծել մեր առջև ծառացած կրթական խնդիրները, դրանք երկարաժամկետ լուծման կարիք ունեն։Բլեյանի դիտարկմամբ՝ պետք է մեծ

ուշադրություն դարձնել նաև ներկայիս մասնագետներին, որոնք դասավանդում են հանրակրթական դպրոցներում։Իսկ այդ մասնագետներին ո՞վ է աշխատանքի վերցնում, իհարկե, դպրոցի տնօրենը։ Իսկ ինչու՞ դպրոցի տնօրենը պատշաճ ուշադրություն չի դարձնում որակյալ մասնագետի աշխատանքի ընդունելուն կամ դա մի կողմում թողնենք, չմոռանանք այն մասին, որ մի ուսուցիչը հաճախ ստիպված է լինում դասավանդել

 

տարածքում գտնվող ևս մի քանի դպրոցներում, որովհետև կա պահանջարկ, սակայն չկա համապատասխան թվով մասնագետներ։Ցավալի, որ բնագիտական առարկաների դասավանդման համար համապատասխան պայմաններ էլ չկան դպրոցներում, քչերն են ապահովված դրանցով։ «Եկեք չզարմանանք ու աղմուկ չբարձրացնենք, քանի որ դրանք չեն նպաստում խնդրի լուծմանը, պետք է գործել, իսկ լուծումներ, վստահաբար, կան։ Հրաշքներ չեն լինում․․․»