ՇՏԱՊ․Վիճաբանություն Երևանի թիվ 19 պոլիկլինիկայում ․Քարե ժամացույցով հարվածել են տնօրենի գլխին

Shamshyan-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել հուլիսի 29-ին ոստիկանության Մալաթիայի

բաժին դիմած Երևանի բնակիչ Սամվել Սարգսյանի ահազանգի փաստով:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ այդ օրը՝ ժամը 15:00–ի սահմաններում, իր

աշխատասենյակում վիճաբանություն է տեղի ունեցել իր և քաղաքացի Միքայել Մանուկյանի միջև, որի ժամանակ վերջինս սեղանին դրված քարե ժամացույցով հարվածել է իր գլխին:Պոլիկլինիկա մեկնած ոստիկաններին ու քննիչներին Սամվել Սարգսյանը հայտնել է, որ ինքը պոլիկլինիկայի գլխավոր բժիշկն է և

 

ստացել է մարմնական վնասվածք:Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներեր՝ Մ. Մանուկյանի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: