ՇՏԱՊ․Ձորաղբուրում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել ․Կան տուժածներ

Օգոստոսի 4-ին, ժամը 23։30-ին   Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի «զոնտիկներ» կոչվող տարածքից դեպի ամառանոցներ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային

փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի

փրկարարական խումբը։Պարզվել է, որ Ձորաղբյուր գյուղում՝ «Լիա» խանութի մոտակայքում, «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել

ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի 3 ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել

 

 

արգելափակումից։Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։