Հրատապ ՌԴ ՊՆ-ն հայտարարություն տարածեց այն մասին,որ․․․

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Արցախում   ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի մասին հերթական տեղեկագիրը։
ՌԴ խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի

դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում․Անցած 24 ժամվա ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից Սարիբաբա և Բուզդուխ լեռների շրջաններում, ինչպես նաև Մարտակերտի շրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է

հրադադարի ռեժիմի խախտման չորս դեպք, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների երկու ներկայացուցիչ է զոհվել, տասնչորսը՝ վիրավորվել։ Նշվում է, որ ռուս

 

խաղաղապահների հրամանատարությամբ, ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ, այս միջադեպերը կարգավորվել են։ Կողմերի շփման գծի խախտումներ չեն թույլատրվել: