Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը օգոստոսի 4-ի տեղեկագրում անդրադրաձել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակին: Տեղեկագրում մասնավորապես նշված է`Անցած 24 ժամվա
ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում Սարիբաբա և Բուզդուխ լեռներում, ինչպես նաև Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի
խախտման չորս դեպք է գրանցվել։Ինչի հետևանքով զոհվել են Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների երկու
ներկայացուցիչներ, վիրավորվել՝ տասնչորս։Ռուս խաղաղապահների հրամանատարությունը,
համագործակցելով ադրբեջանական և հայկական կողմերի հետ, այս միջադեպերը հարթել է։Կողմերի շփման գծում խախտումներ թույլ չեն տրվել: