ՀԱՊԿ -ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ռազմական բախումներով․Ստանիսլավ Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված բախումների կապակցությամբ, որոնք

հանգեցրել են մարդկային զոհերի։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի

հայտարարության մեջ, որն այսօր՝ օգոստոսի 4-ին, լայն տարածում է գտել՝ կապված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ։  «Խորին ցավակցություն եմ հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին և մերձավորներին»,- ասել է կոլեկտիվ անվտանգության

տարածաշրջանային համակարգի վարչական ղեկավարը։

 

Ստանիսլավ Զասը կոչ է արել հակամարտող կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից և օգտագործել բացառապես դիվանագիտական ​​մեթոդներ՝ առկա տարաձայնությունները հաղթահարելու համար։