Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ մի փոքր դրական դինամիկա կա․Մի քանի զինծառայող դուրս են գրվել․ԱՀ Առողջապահության նախարար

Արցախում ադրբեջանական հարձակման հետեւանքով թեթեւ վիրավորում ստացած մի քանի զինծառայողներ

դուրս են գրվել։ Այս մասին հայտնել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։Նրա փոխանցմամբ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ մի փոքր դրական դինամիկա

կա։Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին` ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի Հանրապետության ՊԲ դիրքերի

ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Էսկալացիայի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ և

 

19 վիրավոր։ Այս պահի դրությամբ իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի են ունենում բանակցություններ: