Գազաբալոնների հետ կապված ճանապարհ են փակել․Եկել է Փաշինյան

Բեռնատար ունեցող գյուղացիները այսօր փակել են Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհը։ Գազալցակայաններում հրաժարվել են լիցքավորել իրենց բեռնատարները՝ պնդելով,

թե վարորդները գազաբալոնների ստուգված լինելու մասին վկայագիր չունեն։ Այսօրվանից, հիշեցնենք, նոր

օրենքով ավտոմեքենաների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից։ Նաև գազաբալոնների արտադրության ժամկետների սահմանափակումներ կան։

Վարչապետ Փաշինյանը, որը անցնելուց է եղել փակված ճանապարհով, մտել է դերի մեջ, զանգել տարածքային

 

կառավարման նախարար Սանոսյանին ու ասել, որ հարցին լուծում տան, մինչև գյուղացիները լուծեն իրենց խնդիրները գազաբալոնների հետ կապված։