Արցախում զոհված Արթուր Խաչատրյանը 4 զավակ ուներ,Գուրգեն Գաբրիելյանն էլ նախկին գյուղապետ էր

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Արցախի դեմ վերջին երկու օրերին սանձազերծած ագրեսիային, գրել է.«Ադրբեջանը հայտարարել է «Հատուցում»

հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր արդեն մի քանի պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հերթական ռազմական ագրեսիայի համար հիմք նախապատրաստելով։Հայաստանի պաշտպանության նախարարությունից եւ դասատու նախարարից ձայն չկա։ՀՀ իշխանությունները զբաղված են Ալիեւի հրահանգը կատարելով եւ խիստ

օպերատիվ զինաթափում են Արցախը։Զորակոչի ավարտին դեռ 10-15 օր մնացած բոլոր զինվորներին նախօրեին մի քանի ժամում հավաքել, բերել-իջեցրել են բանվորի արձանի մոտ ու չեն հասցրել անգամ շատերի ծնողներին տեղեկացնել։Որ Ալիեւը

չջղայնանա։ Շեֆին ջղայնացնել չի կարելի։Իսկ այսօր, ադրբեջանական հերթական դիվերսիայի արդյունքում զոհվեցին պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գաբրիելյանն ու Արթուր Խաչատրյանը։Արթուր

 

Խաչատրյանը Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղից էր, ամուսնացած էր, ուներ 4 երեխա։Իսկ Գուրգեն Գաբրիելյանը Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի նախկին գյուղապետն էր, ամուսնացած էր եւ մի քանի երեխայի հայր»: