Մենք մեր ստանձնած բոլոր պարտավորությունները կատարել ենք, իսկ Ադրբեջանը պետք է իր երեք պարտավորությունը կատարի՝ ընդունի ԼՂ միավորի գոյությունը Ադրեբջանի նախագահի կողմից ստորագրած, պետք է ընդունի շփման գծի առկայությունը, և Լաչինի մջանցքի գոյությունը,
որը ՀՀ-ի հետ ԼՂ կապը ապահովող կարևորագույն ինսիտուտ է: Այս մասին այսօր կառավարություն նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Եթե ոչ, մենք պետք է մեր օրակարգում ներառենք սեփական ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները հարգելուն միջազգային մեխանիզմների գործարկումը, որ դրանով Ադրբեջանը հարգի իր ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները»,-ասաց նա և
աբսուրդ համարեց Ադրբեջանի հայտարարությունները, թե ՀՀ-ն փորձում է խուսափել հարցերի
քննարկումից:Նա նշեց, որ չնայած այս պահին ԼՂ շփման երկայնքով ակտիվ մարտական գործողություններ չկան՝ ԼՂ իշխանությունների գնահատմամբ՝ իարդրությունը շարունակում է մնալ շայրահեղ լարված պետք է աշխատենք դա թուլացնելու համար:Ինչ վերաբերում է
Ադրբեջանի կապին Նախիջևանի հետ, ապա վարչապետն ասաց, որ պատրաստ ենք այդ կապը ապահովել և Ադրբեջանը չի օգտվում այդ հնարավորությունից: «ՀՀ- օրենսդրությամբ սահմանված կարգով եկեք հատեք
գնացեք Նախիջևան, հենց այսօր պատրաստ ենք ապահովել, հենց այսօր էլ պատրաստ ենք»,-ասաց նա և շեց,
որ այս բոլոր գրոծողությունները խաղաղության օրակարգի դեմ է ուղղված, բայց մենք այդ օրակարգից չենք հրաժարվելու, չենք շեղվելու:
Մանրամասները՝ տեսանյութով