Ադրբեջանի Պաշտապանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ երեկ Լաչինի շրջանում հայկական զինված ուժերը ադրբեջանական
բանակի զինծառայող են սպանել։«Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը, հայկական անօրինական զինված կազմավորումների անդամները օգոստոսի 3-ի առավոտյան ինտենսիվ գնդակոծել են Լաչինի շրջանում
տեղակայված ադրբեջանական ԶՈՒ դիրքերը». ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության
մեջ։Հաղորդագրության համաձայն՝ արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Անար Ռուստամ-օղլու Քազիմովը։