Մի քանի հարյուր զինվոր կեսգիշերին հրատապ տարհանվել է Արցախից և զորացրվել ․

Երեկ երեկոյան Արցախի զորամասերում միանգամից խուճապային իրարանցում է սկսվել. հրամկազմը դիրքապահ ժամկետային զինծառայողներին տագնապ է տվել՝ արագ հավաքվել ու իջնել զորամաս․ հայտնել են, որ վաղաժամ զորացրում են, տեղեկացնում է Yerevan.Today-ը:Գիշերն ավտոբուսները արագ կազմակերպված մոտեցել են զորամասերին, որպեսզի հնարավորին շուտ ու աննկատ զորքին տեղափոխեն Հայաստան և կեսգիշերն անց տասնյակից ավելի ավտոբուսներ միաժամանակ ճամփա են ընկել:Գիշերը զորքը բերվել է

Երևան, «Բանվորի արձանի» մոտ իջեցրել են, խուճապային վիճակից ելնելով՝ ոչ բոլորի ծնողներին են հասցրել տեղեկացնել, որ «Բանվորի արձանի» նախկին տեղում դիմավորեն վաղաժամ զորացրված զավակներին:

Զինվորների մեծ մասը տեղավորվել են մայթեզրերին ու լուսաբացը դիմավորել Երևանում:Yerevan.Today-ը կապ է հաստատել Կոտայքից, Արարատից վաղաժամ զորացրված զինվորների և նրանց հարազատների հետ, որոնք հաստատել են տեղեկությունը: Ընտանիքներում ուրախ էին, որ ողջ ու առողջ դիմավորել են իրենց զավակներին, բայց տագնապած էին, որ զորացրման ժամկետներ են խախտվել, ժամանակից շուտ և

հարկադրաբար իրենց

որդիներին ուղարկել են տուն: «Շոկի մեջ ենք։ Մեկս օգոստոսի 11-ին, մյուսը օգոստոսի 16-ին էինք ռեստորան վերցրել, բեհ տվել ենք, որ բանակի քեֆ անեինք։ Բայց հիմա եկել են տասն օր շուտ ու պարզ է, որ Ալիևն է այդպես ցանկացել․.. Լարված վիճակ է, մեր տղերքին դիրքերից իջեցրել ուղարկել են տուն, որ Արցախը թևաթափ անեն, անպաշտպան մնա Արցախը»,- ասել են ծնողները:«Ադրբեջանը օգոստոսի 1-ին ժամանակ էր տվել, բայց հայկական բանակը մնաց իր դիրքերում, թշնամին օգոստոսի 2-ին հասկացավ, որ իրավիճակը

պետք է սրել։ Տղերքից պատմում էին վերջին օրերին տարբեր ուղղություններով դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերի, առանց կրակոցների ելումուտ անելու սադրանքների մասին: Պարզվում է՝ օգոստոսի 2-ին «դեդլայնի» հրահանգը հայկական իշխանությունն ընդունեց ի գիտություն, ու մեզ վախեցնում

էին՝ խուճապ տարածելով, թե զորքին տարհանում ենք, որ նորից սեպտեմբերի 27 չսկսվի: Սա է իրականությունը։ Արցախը դատարկեցին, որ տանք թուրքին։ Ու դա իրականում արվեց առանց բանակցելու։ Արեցին մի քանի ժամում։ Չգիտեմ՝ ով ում պիտի պատասխան տա էսքան զիջումների համար»,- ասել է Yerevan.Today-ի զրուցակիցը։

ՆՅՈՒԹԻ ԱՂԲՅՈՒՐhttps://megainfo24.am/15454/?fbclid=IwAR2i5KPdpmdbqtZtsv9hVYJUS-E5GotMOjPetxTCo9pr8-oZHIZJwC7Oz0s