Հայկական կողմը չի համաձայնվում Ադրբեջանի նախապայմանին,դրա համար էլ Ադրբեջանը ճնշումներ է գործադրում․Մովսես Հակոբյան

Ադրբեջանը ուզում  է կյանքի կոչել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը, դրա համար է ագրեսիվացել:«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյան:Ըստ նրա՝ հայկական կողմը չի համաձայնվում

Ադրբեջանի որևէ նախապայմանի, դրա համար էլ Ադրբեջանը ճնշումներ է գործադրում:Իսկ թե կոնկրետ ի՞նչ նախապայմանը չի կատարում հայկական կողմը՝ ԳՇ նախկին ղեկավարը պարզաբանեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 4-րդ և 5-րդ կետերը: Նշենք, որ 4-րդ կետը վերաբերում է խաղաղապահների

տեղակայմանը՝ 5 տարի ժամկետով, որն ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն Կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը

դադարեցնելու մտադրության մասին։ Իսկ 5-րդ կետը վերաբերում է խաղաղապահ կենտրոնի ստեղծմանը։Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարար

 

Զաքիր Հասանովը հրամայել էր ադրբեջանական բանակին «պատրաստ լինել Հայաստանի կողմից հնարավոր սադրանքների անհապաղ և վճռական զսպմանը», ինչից հաջորդեց ադրբեջանական կողմի սադրանքներն Արցախում:Արդյո՞ք կապ տեսնում է Ադրբեջանի ՊՆ նախարարի և Ադրբեջանի ԶՈՒ-ի երեկվա ագրեսիվ

գործողությունների միջև, Մովսես Հակոբյանն ասաց.«Կապը ուղղակի է»,-ասաց նա:«Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ իրավիճակը լարվել է Արցախում: Ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են ռազմական սադրանքի՝ փորձելով մի քանի հատվածներից հատել շփման գիծը, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Արցախի Հանրապետության ՊԲ-ի հաղորդմամբ՝ այսօր ևս իրավիճակը շարունակում է լարված մնալ:

ՆՅՈՒԹԻ ԱՂԲՅՈՒՐhttps://pressmedia.am/?p=141687&l=am&fbclid=IwAR3LKmUWYWtt07NDRDHEAHa4zgYgZKYM0mLEtK0GF_7Aw5Mc6v7jHlbDqfU