Ադրբեջանը ուզում է կյանքի կոչել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը, դրա համար է ագրեսիվացել․․․«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԳՇ նախկին ղեկավար Մովսես
Հակոբյան․․․Ըստ նրա՝ հայկական կողմը չի համաձայնվում Ադրբեջանի որևէ նախապայմանի, դրա համար էլ Ադրբեջանը ճնշումներ է գործադրում․․․Իսկ թե կոնկրետ ի՞նչ նախապայմանը չի կատարում հայկական կողմը՝
ԳՇ նախկին ղեկավարը պարզաբանեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 4-րդ և 5-րդ կետերը․․․
Նշենք, որ 4-րդ կետը վերաբերում է խաղաղապահների տեղակայմանը՝ 5 տարի ժամկետով, որն
ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն Կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության
մասին․․․ Իսկ 5-րդ կետը վերաբերում է խաղաղապահ կենտրոնի ստեղծմանը․․․Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամայել էր ադրբեջանական բանակին
«պատրաստ լինել Հայաստանի կողմից հնարավոր սադրանքների անհապաղ և վճռական զսպմանը», ինչից հաջորդեց ադրբեջանական կողմի սադրանքներն Արցախում․․․Արդյո՞ք կապ տեսնում է Ադրբեջանի ՊՆ
նախարարի և Ադրբեջանի ԶՈՒ-ի երեկվա ագրեսիվ գործողությունների միջև, Մովսես Հակոբյանն ասաց.«Կապը ուղղակի է»,-ասաց նա․․․«Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ իրավիճակը լարվել է Արցախում:․․․
Ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են ռազմական սադրանքի՝ փորձելով մի քանի հատվածներից հատել շփման գիծը, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով․․․ Արցախի Հանրապետության ՊԲ-ի հաղորդմամբ՝ այսօր ևս իրավիճակը շարունակում է լարված մնալ․․․