Արտակարգ դեպք Երևանում

Այսօր` օգոստոսի 2-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում 30-ամյա Սասուն Միրզոյանը իր վարած ԳԱԶ 53 մակնիշի ավտոմեքենայով

Շիրակի փողոցում՝ թիվ 50/3 տան հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը,

ինչից այն կոտրվել է, և շրջվել ու ընկել է գազատար խողովակի վրա։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 4 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան,

փակել գազաբալոնի փականը։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության

 

Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Սարո Դավթյանն ու Գևորգ Յուքինյանը, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի օպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները գործողություններ կատարեն։