Ցավալի դեպք վաղ առավոտյան․34-ամյա քաղաքացին մտել է տներից մեկը ծեծել տանտիրուհուն և․․․

Հուլիսի լույս 4-ի գիշերը Մալաթիա-Սեբաստիա համայնքում ավազակային հարձակում էր եղել: Ժամը 4-ի սահմաններում անհայտ անձը պատուհանով մտել էր Ջիվանու փողոցի տներից մեկը, ծեծել տանտիրուհուն,

հափշտակել ոսկյա մատանին, կես միլիոն դրամ, բջջային հեռախոսն ու փախել:Տուժողը ոստիկանություն էր դիմել դեպքից մոտ 12 ժամ անց:Ջիվանու փողոց մեկնած քրեական հետախույզները անհայտ անձի

ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Դեպքի վայրում ձեռք

բերված փաստերի և օպերատիվ տեղեկությունների համադրությամբ պարզվեց, որ ավազակությունը

հնարավոր է կատարած լինի Արարատի մարզի Նորակերտ գյուղի 34-ամյա մի բնակիչ:Հուլիս 31-ի երեկոյան

Մալաթիայի համայնքային ոստիկանները նրան հայտնաբերեցին, ձերբակալեցին ու ներկայացրին տարածքային քննչական մարմնին:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: