Հրատապ․Վիրավոր ունենք ․Հայտնի է ինքնությունը

Ադրբեջանական սադրանքի  հետևանքով վիրավnր ունենք, այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՊՆ-ն․«Oգոստոսի 1-ին ադրբեջանական uտnրաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ

զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Վիրավոր զինծառայnղի վիճակը գնահատվում է բավարար»։Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ ժամը 22։00-ի դրությամբ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան առաջնագծի երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է և

շարունակում է գտնվել Պաշտպանության բանակի լիարժեք վերահuկողության տակ։ Հայկական կողմի կենդանի ուժի և դիրքային կորուստների մասին սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կnղմից

 

տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և ՊԲ զինվորական անձնակազմը

շարունակում է պաշտպանել իրեն վuտահված բնագիծը։ ՊԲ հրամկազմը Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ: