ՊՆ -ն հերքում է Սյունիքի և Գեղարքունիքի հարակից հատվածներում իրադրության լարված լինելու մասին․

Սյունիքի եւ Գեղարքունիքի հարակից հատվածներում

իրադրության լարված լինելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:Արցախում ադրբեջանական սադրանքի մասին պաշտոնական հաղորդագրությունից հետո համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, թե Սյունիքի եւ

Գեղարքունիքի հարակից հատվածներում իրադրությունը ևս լարված է:Ավելի վաղը Արցախի ՊԲ-ն հաղորդել էր, որ Արցախի  Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք

 

հատվածներում օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: