ՇՏԱՊ․Ոստիկանությունը որոնում է 35-ամյա տղամարդուն ,որը 25-ամյա աղջկա է առևանգել

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 31-ին, ոստիկանության տարածքային

բաժին դիմած քաղաքացու դիմումի փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանություն է դիմել Գեղարքունիքի մարզի բնակիչ 59-ամյա Մ․ Հաջաթյանը, որը հայտնել է որ նույն օրը՝ ժամը 10։30-ի

սահմաններում, իրենց գյուղից դեպի մարզ տանող ճանապարհին առևանգել են իր աղջկան՝ 25-ամյա Կ․ Հաջաթյանին։Ահազանգով մեկնած ոստիկաններին հայրը հայտնել է, որ իր աղջկան առևանգել է Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Ա․ Բոզոյանը։ Փաստի առթիվ

Հայաստանի քննչական կոմիտեի տարածքային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Կ․ Հաջաթյանին և Ա․ Բոզոյանին հայտնաբերելու ուղղությամբ։Ծանուցում. Ենթադրյալ

 

հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։