ՇՏԱՊ․Սյունիքում արյուն կթափվի․Ոստիկանապետից հատուկ ջոկատայիններ են պահանջում․Լարված իրավիճակ

«Ժողովուրդ» օրաթերթը հետևելով  Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղում վերջերս տեղի ունեցող աղմկահարույց միջադեպերին, և ցանկանալով լուսաբանել իրականությունը, կարողացել է պարզել, որ նախկին գյուղապետ Մարտուն Արզանյանի շահերը ներկայացնում է փաստաբան Օնիկ Առաքելյանը: Մեզ հաջողվեց կապ հաստատել փաստաբան Օնիկ Առաքելյանի հետ և հարցեր ուղղել տեղի ունեցածի վերաբերյալ, և վերջինս մեզ հայտնեց , եթե իրավապահ մարմինները Սյունիքի Ներքին խնձորեսկ համայնքում ստեղծված իրավիճակին լուծում չտան, ապա չի բացառվում, որ առաջիկայում կոնֆլիկտը կվերածվի ավելի ծանր

հանցագործությունների առաջացմանը, այդ թվում արյուն կթափվի: Նախկին գյուղապետ Մարտուն Արզանյանի ներկայացուցիչ Օնիկ Առաքելյանի խոսքով, դիմել է ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին, Սյունիքի ոստիկանապետին եւ Գորիսի ոստիկանապետին` «խնդրել եմ առաջիկայում հատուկ ջոկատայիններ ուղարկեն համայնք, որպեսզի Մարտուն Արզանյանը կարողանա գնալ եւ առանց որեւէ խոչընդոտի, առանց բռնության ենթարկվելու կամ բռնության ենթարկվելու սպառնալիքների, առանց արյունահեղության, տնօրին

սեփականության իրավունքով իրեն և իր ընտանիքին պատկանող հողատարածքները», – նշել է նա: Իսկ ինչ պայթյունավտանգ իրավիճակ է գյուղում:Բանն այն է, որ շուրջ 10 տարի գյուղապետ աշխատած եւ 2016 թվականին պաշտոնավարումը դադարեցված Մարտուն Արզանյանը դեռևս 1990-ական թվականներից սկսած օրենքով սահմանված կարգով գնել է համայնքի հողատարածքների մեծ մասը: Արդյունքում, գյուղի բնակիչների մեծ մասը 2019թ. առ այսօր Մարտունի Արզանյանին թույլ չեն տալիս մտնել իր սեփական գյուղատնտեսական

պատկանող հողերը: Նախկին գյուղապետ Արզանյանն էլ դեռևս 2019 թվականից իրավապահներին ներկայացրել է բոլոր փաստաթղթերը, որ ինքն օրինական է գնել հողերը: Այնուամենայնիվ, գյուղի բնակիչները թույլ չեն տալիս

 

Մարտունի Արզանյանին ոտք դնել իր սեփական տարածք և տնօրինել այն:Մարտուն Արզանյանի հաղորդումների հիման վրա դեռևս 2019թ. մինչև 2020թ. հարուցվել են թվով 7 քրեական գործեր, որոնցով հիմնավորվել է գյուղացիների գործողությունների անօրինական լինելը, սակայն նրանց գործողություններին տրվել են ոչ ճիշտ իրավական գնահատական և նշված 7 դեպքերով քրեական գործի վարույթը ներկայումս գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում և, բնականաբար, հանցանք կատարած անձինք ունեն համապատասխան դատավարական կարգավիճակ:«Այս իրավիճակում առավել մտահոգիչն այն է, որ իրավապահներն իրավիճակին չեն կարողանում կամ չեն ցանկանում լուծում տալ, կանխել հետագա հանցագործությունների կատարումը և ապահովել ՀՀ քաղաքացու ինչպես սեփականության, այնպես էլ կյանքի և առողջության անվտանգությունը: Մարզի իրավապահ մարմիները, հաշվի առնելով Արզանյանի ներկայիս կարգավիճակը, այն, որ վերջինս չի սատարում տեղական ինքնակառավարման մարմինների

ղեկավարների հայացքներին, մատը մատին չեն տալիս՝ վերջինիս իրավունքների պաշտպանության համար, իսկ վստահ եմ ինչ որ կետից կազմակերպված և ղեկավարվող գյուղացիները բացարձակապես չեն ենթարկվում իրավապահների օրինական պահանջներին, բացահայտ հայտարարում են, որ ինչ անում են, լավ են անում, անգամ խոչընդոտում են քննչական գործողությունների իրականացմանը», – նշում է նա:Անդրադառնալով մեր

այն հարցին, որ Մարտուն Արզանյանը, ով անցած տարի ֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը Սյունիքում, ներկայումս ՔՊ-ական է, ուստի դա՞ է պատճառը, որ իրավապահները չեն ցանկանում բացահայտել նրա հողերի ձեռք բերման գործընթացը, վերջինս հայտնեց, որ այդ ամենից տեղյակ չէ ու իրականացնում է իրավական գործընթաց: