Խոշոր ավտովթար Արարատի մարզում․Կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 31-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում, Մխչյան գյուղի վարչական տարածքում

բախվել են Հովհաննես Ղազարյանի վարած Opel մակնիշի և Գոռ Անտոնյանի վարած Toyota Corolla մակնիշի

ավտոմեքենաները:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի

մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:Ոստիկանությունն ու

 

քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ամբողջական տվյալները: