Արտակարգ դեպք Սյունիքի մարզում․Կան վիրավորներ

Սյունիքի մարզում  բախվել են Opel-ն ու Subaru-ն, Opel-ի վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է. կան վիրավորներԱյսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 188.2 կմ հատվածում բախվել են Մելիք Մելիքյանի վարած Subaru մակնիշի և

Վահե Գևորգյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Ճանապարհային

ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Վահե Աբգարյանն ու տեսուչ Նաիրի Վանյանը, քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական

կենտրոն: Վթարի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է:Երկու վարորդները ենթարկվել են

սթափության փորձաքննության, Subaru-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան): Շամշյանի տեղեկություններով` Opel-ի վարորդ Վ. Գևորգյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: