Ուշադրություն Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
Հանրապետության տարածքում` Հուլիսի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 30-31-ի,
օգոստոսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում`
15-20 մ/վ։ Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում Երևան քաղաքում՝ Հուլիսի 29-31-ը, օգոստոսի 1-2-ը սպասվում
է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: