ՀՐԱՏԱՊ․26-ամյա երիտասարդը թոշակառուին գցել է բազմոցին ,հափշտակել նրա ոսկյա շղթան ու հեռացել․

26-ամյա երիտասարդը  թոշակառուին գցել է բազմոցին, հափշտակել նրա ոսկյա շղթան ու հեռացել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։Հուլիսի 29-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ օրեր առաջ

ոմն Նարեկ մտել է Սեւան քաղաքի 77-ամյա բնակչի տուն եւ նրա պարանոցից հափշտակել ոսկյա շղթան: Քաղաքացին հայտնել էր նաեւ, որ տուժողը վախենում է դիմել ոստիկանություն, քանի որ անհանգստանում է

որդու համար:Ոստիկանության Սեւանի բաժնի օպերատիվ խմբին տուժողը հաղորդում է տվել, որ հուլիսի 17-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ոմն Նարեկ, ով մոտ մեկ տարի առաջ իրենից գնել էր

բջջային հեռախոս, ներկայանալով որպես Կարեն, թակել է իր բնակարանի դուռը, ապա ներս մտնելով՝ իրեն հրել գցել է բազմոցին եւ քաշել-պոկելով՝ պարանոցից հափշտակել է ոսկյա շղթան ու հեռացել:Ոստիկանության

 

Սեւանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Հուլիսի 29-ին Սեւան քաղաքի բնակիչ 26-ամյա երիտասարդը Նաիրյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: