Ծառայության մեջ չգտնվողի կողմից զինվորական համազգեստ կրելու համար տուգա՞ նք կսահմանվի․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է վարչական

պատասխանատվություն սահմանել զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց կողմից կրելու դեպքում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վարչական իրավախախտումների

վերաբերյալ օրենսգրքում լրացում կկատարվի, ըստ որի՝ զինծառայողների համար սահմանված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու

 

դեպքում կնշանակվի տուգանք՝ 100 հազար դրամի չափով: Ի դեպ, նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ

յուրաքանչյուր հաջորդ անգամ վարչական տույժ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200 հազար դրամի չափով»: