Ինչ է տեղի ունեցել Էրեբունի տնօրենը թանգարանի տարածքում նկարահանած 18+ տեսանյութի մասին․

Ի՞նչ է տեղի ունեցել. «Էրեբունի»  թանգարանի տնօրենը՝ թանգարանի տարածքում նկարահանած 18+ տեսանյութի մասինՍոցիալական ցանցերում քննարկվում է օտարերկրացի զբոսաշրջիկների կողմից «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում պոռնոգրական տեսանյութի նկարահաման և տարածման թեման, ինչի վերաբերյալ Tert.am-ը

մեկնաբանություն խնդրեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանից։–Պարո՛ն Բադալյան, թանգարանի տարածքը վերահսկվում է, ինչպես է ստացվել, որ զբոսաշրջիկներին հաջողվել է տեսանյութ նկարահանել և այդ խախտումներն աննկատ են մնացել։ Ո՞ւմ է վերապահված տարածքի վերահսկողությունը։–Տարածքը, իհարկե, վերահսկվում է, և վերահսկվում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության Էրեբունու բաժնի կողմից։–Այդ դեպքում, ի՞նչ

ընթացք է տրվել այդ հիմքով, ում եք դիմել։–Մենք դիմել ենք մեր վերադաս մարմնին՝ Երևանի քաղաքապետարանին, որպեսզի քաղաքապետարանը դիմի ոստիկանությանը և ընթացք տրվի։–Շշուկներ կան, որ այդ տեսանյութով փորձել են Ձեզ շանտաժի (սպառնանք) ենթարկել քաղաքական ուժեր, դա այդպե՞ս է,

թե՞ ոչ, և դա իշխանությո՞ւնն է։–Այդպես է, բայց դա իշխանությունը չէ, հակառակը, ինձ փորձել են սարքել «հականիկոլական», և այստեղ ես նշեմ, որ ես որևէ քաղաքական ուժի չեմ պատկանում։ Այս տեսանյութով ինձ ակնարկ է արվել, որ ես հարեմ ուժին։ Հիմա չեմ ուզում ես այդ մասին շատ խոսել, քննություն կլինի և ես

մանրամասն կպատմեմ դրա մասին։ Ինձ ակնարկել են, որպեսզի այդ տեսանյութի մասին չբարձրաձայնելու դիմաց ես հարեմ այդ ուժին, այսպես ասած՝ որպեսզի չբարձրաձայնվի, հետո իրենց լավության տակից դուրս գամ։–Այսինքն, այդ տեսանյութը եղել է ինչ–որ մեկի ձեռքի տակ, ով Ձեզ ասել է՝ չենք բարձրաձայնի, եթե

ընդունեք իրենց առաջարկած նախապայմանը։–Այո։ Ես իհարկե, դա մերժել եմ, և չեմ կարող ասել, թե որտեղից է այդ տեսանյութը, ով է ասել, բայց իշխանությունը չէ։–Թանգարանին առնչվող ևս մեկ հարց․ այսօր Երևանի

քաղաքապետը հայտնել էր, որ Երևանի քաղաքապետարանի և Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի միջև հաստատված գործակցության շրջանակում մայրաքաղաքում մեկնարկել է Էրեբունի հնավայրի պահպանման, արժևորման, զբոսաշրջության խթանման ու տուրիստական ծառայությունների ընդլայնման ծրագրի առաջին փուլը: Ինչ ծրագիր է դա։–Դա իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի, Էրեբունի պատմահնագիտական արգելոց–թանգարանի հետ։ Փուլով

ծրագիր է, ֆինանսավորվում է Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի կողմից, նպատակն է փորձել ստանալ ուրարտական ժամանակաշրջանի աղյուսի տեսքով աղյուսներ, որոնք հետագայում կօգտագործվեն, երբ Կարմիր բլուր հնավայրում ստեղծվի աղյուս ստանալու արտադրամաս, և արդեն մյուս տարի համապատասխան փորձաքնութուն և թույլտվություն ստանալուց հետո հնարավոր կլինի վերականգնել կարմիր բլուրի և Էրեբունու մի քանի աղյուսաշեն շինությունների վտանգված հատվածները։