Արտակարգ դեպք․Մեքենան շուռ է եկել ջրատարը․Կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 30-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում՝ հայտնում է shamshyan.com կայքը։Ժամը 11։40-ի սահմաններում Արմավիրի

մարզի բնակիչ 63-ամյա Հովհաննես Ա․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 119 կմ հատվածում դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ճանապարհին կից ջրատարում։Վթարի հետևանքով ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 66-ամյա Մ․Ջ․-ն նախ

տեղում օպերատիվորեն ժամանած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։Վթարի

 

փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Կայքի տեղեկություններով՝ Հովհաննես Ա․-ն

աշխատում է «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում որպես բժիշկ: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: