Հուլիսի 29-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում «Անտառային տարածքներում
առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական
ուսումնավարժության անցկացման ժամանակ մոտ 500 մետր հեռավորության վրա՝ անտառածածկ տարածքում, հրդեհ է
բռնկվել։Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ուսումնավարժությանը ներգրավված ԱԻՆ ՓԾ
ստորաբաժանումները և ՊՆ ուղղաթիռը։Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։48-ին։ Այրվել է մոտ 3000 քմ անտառածածկ տարածք: