Բախվել են Mercedes մակնիշի բեռնատարը և Mercedes մարդատարը․Կա արգելակված մեքենա

Հուլիսի 29-ին,  ժամը 01։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Զ․ Դ․) և «Mercedes» մակնիշի մարդատար (վարորդ՝ Հ․ Խ․, ծնված 1985 թ.) ավտոմեքենաները։Փրկարարները

մարդատար ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․

 

տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի մարդատար ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։