Առաջիկա օրերին մայրաքաղաքում և մարզերում հնարավոր են կարճատև անձրևներ

Հիդրոօթերևութաբանության  և մոնիթորինգի տվյալներով Երևան քաղաքում՝ հուլիսի 29-ի ցերեկը, օգոստոսի 01-03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 30-ին

երեկոյան ժամերին, 31-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում` հուլիսի 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 01-03-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և

 

Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: