Ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ ժամը 11:45-ի
սահմաններում, ադրբեջանցիները մոտ 20 րոպե
տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։Տուժածներ չկան:Իրապահ կառույցներն այս պահին ռուսական
խաղաղապահ զորակազմի հետ իրականացնում են ստուգումներ։
ՆՅՈՒԹԻ ԱՂԲՅՈՒՐhttps://araratnews.am/show/61623