Արտակարգ դեպք․Ավելի քան 500 մարդ է տուժել և տեղափոխվել հիվանդանոց

Շաբաթ Եգիպտոսի հարավում՝Ասուան նահանգում, կարիճների խայթոցի հետեւանքով տուժել է ավելի քան 500 մարդ, հայտնել է առողջապահության նախարարի պաշտոնակատար

Հալեդ Աբդ ալ Գաֆարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:  Շաբաթ Ասուան նահանգում տեղացել են հորդառատ անձրեւներ եւ այդ տարածքում չափազանց հազվագյուտ հանդիպում կարկուտ, փլուզվել է հինգ տուն: Տարերքը զգացվել է երկրի հարավային մի շարք նահանգներում եւս:  Առողջապահության նախարարությունը

պարզաբանել է, որ հորդառատ անձրեւների պատճառով վնասվել են կարիճների բները, ինչի հետեւանքով կենդանիները լքել են դրանք եւ հայտնվել բնակելի տների

մերձակայքում:«Ասուանում 503 քաղաքացի ստացել է կարիճների խայթոցի դեմ հակաթույն…զոհեր չկան»,-ասվում է ՌԻԱ Նովոստի-ի ստացած մամուլի հաղորդագրության մեջ: Բոլոր տուժած քաղաքացիներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից:  Նախարարը հավաստիացրել է, որ կարիճների եւ օձերի խայթոցի դեմ

 

հակաթույնի ռազմավարական պաշարը բավարար է երկրի բոլոր հիվանդանոցներում, օրինակ, Ասուան նահանգի հիվանդանոցում ներկայում կա 3350 դեղաչափ: