Արդշինբանկ-ի հաշվապահները ,գանձապահը,կառավարիչը հափշտակության կիզակետում ․35 քաղաքացու ոսկյա իրեր դուրս են բերվել բանկից․

ArmLur.am-ին հայտնի դարձավ,որ Հայկանուշ Արշակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իրականացնելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Արտաշատի մասնաճյուղի հաշվապահի, այնուհետև հաճախորդների սպասարկման բաժնի պետի, գանձապահի պարտականությունները, հանդիսանալով մասնաճյուղի նյութական արժեքների համար պատասխանատու անձ, առավելություններ ձեռք բերելու նպատակով իր լիազորություններն օգտագործել է կազմակերպության շահերին հակառակ, մասնաճյուղի կարավարիչ Սարգիս Գարեգինյանի օգտին, ինչի արդյունքում մասնաճյուղի գանձապահ Շուշանիկ

Հարությունյանի, ՀՍԲ պետ Հովինե Սարգսյանի և վերջիններիս պարտականությունները կատարած Վարդինե Բաբայանի, Սոնա Սարգսյանի հետ խոչընդոտներ վերացնելով` օժանդակել է Սարգիս Գարեգինյանի կողմից յուրացման եղանակով, միասնական դիտավորությամբ, «Արդշինբանկ» ՓԲԸ-ին պատկանող և պահպանության հանձնված առանձնապես խոշոր չափերով գումարը ու քաղաքացիների կողմից գրավադրած ոսկյա զարդերը հափշտակելուն:Այսպես.  Սարգիս Գարեգինյանը, հանդիսանալով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Արտաշատի մասնաճյուղի կառավարիչ, մասնաճյուղի նյութական արժեքների համար պատասխանատու անձ, առավելություններ ձեռք բերելու նպատակով իր կարգադրիչ և այլ լիազորություններն օգտագործել է ՓԲԸ-ի շահերին հակառակ, իր օգտին, մասնաճյուղի արժեքների համար նյութապատասխանատու մյուս անձանց`

Շուշանիկ Հարությունյանի, Հովինե Սարգսյանի և վերջիններիս պարտականությունները կատարած Հայկանուշ Արշակյանի, Վարդինե Բաբայանի, Սոնա

Սարգսյանի օժանդակությամբ, ուրիշի գույքի յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ 2016 թվականի վերջերից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ի Արտաշատի մասնաճյուղում 35 անձանց կողմից գրավադրված առանձնապես խոշոր չափերով` 48.350.040 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա իրերը դուրս է բերել դրամապահոցից, միաժամանակ նույն ժամանակահատվածում

մասնաճյուղի էլեկտրոնային հաշիվներից Շ. Հարությունյանի, Հ. Սարգսյանի, Վ. Բաբայանի, Հ. Արշակյանի, Ս. Սարգսյանի միջոցով իր կնոջ` Լիլիթ Սեդրակյանի քարտային հաշվով կատարել է 1.125.459.520 ՀՀ դրամի չափով շրջանառություն` փոխանցումներ և կանխիկացումներ, այդ գումարներից, ինչպես նաև մասնաճյուղի գործառնական դրամարկղից, բանկոմատի դրամատուփերից անձամբ վերցրել է առանձնապես խոշոր չափերով 126.457.437 ՀՀ դրամ, 30.000 ԱՄՆ դոլար, 10.000 եվրո, 170.000 ՌԴ ռուբլի գումար և հափշտակել է դրանք:Հովինե Սարգսյանը, Շուշանիկ Հարությունյանը, և վերջիններիս պարտականությունները 07.05.2019 թվականից մինչև 22.05.2019 թվականը, 24.05.2019թ., 31.05.2019թ., 17.06.2019 թվականից մինչև 28.06.2019 թվականը, 13.08.2019 թվականից մինչև 16.08.2019 թվականը կատարած Սոնա Սարգսյանը, 08.06.2017թ.,

16.06.2017թ., 30.10.2017 թվականից մինչև 06.05.2019թ. Վարդինե Բաբայանը, 19.01.2018թ., 01.02.2018թ., 02.02.2018թ., 24.05.2018թ., 03.08.2018 թվականից մինչև 17.08.2018 թվականը, 18.08.2017թ., 20.08.2018թ. կատարած Հայկանուշ Արշակյանը Սարգիս Գարեգինյանի հիշյալ հանցավոր գործողությունների

Արդշինբանկ

 

իրականացման համար խոչընդոտները վերացրել են, այն է` Սարգիս Գարեգինյանի պահանջով Լիլիթ Սեդրակյանի քարտային հաշվին գումարները փոխանցել են, կատարված փոխանցումները հաստատել են, թույլ են տվել, որ Սարգիս Գարեգինյանը դրամարկղում եղած կանխիկ գումարները վերցնի, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից սահմանված արժեքների հաշվառման, գույքագրման և պահպանության իրականացման ընթացակարգի 7.1.24 դրույթի պահանջը խախտելով դրամապահոցը փակելուց առաջ չեն ստուգել մասնաճյուղի ծրագրային մնացորդների և դրամապահոցի արժեքների համապատասխանությունը, 7.2.1.4 և 7.2.14 դրույթերի պահաջները խախտելով պարտադիր կատարման ենթակա գույքագրում, հանձնում-ընդունում չեն իրականացրել, համապատասխան կարգով չեն արձագանքել մասնաճյուղի ծրագրային մնացորդների և

դրամապահոցի արժեքների անհամապատասխանությանը, ընդհակառակը հաստատապես տեղյակ լինելով անհամապատասխանության մասին` հաստատել են, որ մասնաճյուղի ծրագրային մնացորդները համապատասխանում են դրամապահոցի արժեքների հետ, որով էական վնաս է պատճառվել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի օրինական շահերին, մասնավորապես` որպես քաղաքացիների վստահությունը վայելող կազմակերպության բարի համբավին, ռեսուրսներին, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ:

Քրեական գործը դատարանում է: