Այսօր վաղ առավոտյան Վարդենիս-Երևան երթուղայինի մեջ միջին տարիքի մի տղամարդու ինքնազգացողությունը վատացել է։ Մինչև շտապ օգնության
մեքենայի տեղ հասնելը տղամարդը մահացել է։Ականատեսներից մեկը MediaHub.am-ին պատմել է, որ դեպքը
տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի մոտ։«Մահացած տղամարդը 45-50 տարեկան կլիներ,
վատացավ մեր աչքի առաջ»,- պատմեց քաղաքացին։Նշենք, որ նախնական տեղեկություններով՝ տղամարդու մոտ արձանագրվել է սրտամկանի ինֆարկտ։