Արարատի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․Ըստ բժշկի վիրավորի վրա կա դանակի 6 հարված

Shamshyan.com-ի տեղեկություննեով՝Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հուլիսի 24-ին Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ստացված ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 21։40-ի սահմաններում նշված

ԲԿ-ից ոստիկանություն հաղորդել են, որ «ձախ ազդրի թվով 2 ծակած-կտրած վերքեր, կրծքավանդակի հետին պատի թվով 4 ծակած-կտրած վերքեր, աջակողմյան հեմոպնեվնաթորքս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ

Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը։ Ժամանել է նաև Վեդիի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Հակոբյանի գլխավորությամբ։

 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 49-ամյա Նշան Ս-ն է։ Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 20։30-ի սահմաններում վիրավորի բնակության վայրում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և համագյուղացի՝ 54-ամյա Վահան Խ-ի միջև, որի ժամանակ վերջինս կտրող ծակող

առարկայով մի քանի անգամ հարվածել է Նշան Ս-ին։ Ըստ բժշկի հայտարարության՝ վիրավորի վրա եղել է դանակի 6 հարված։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Վահան Խ-ին և հանցագործության գործիք դանակ հայտնաբերելու ուղղությամբ։