Հրատապ․Այս գիշեր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում ․Կան զոհեր և վիրավորներ

Հուլիսի 26-ին,  ժամը 00։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փnղոցում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ

և արգելափակված քաղաքացի:ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչnւթյան հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի

փրկարարական խումբը:Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2104» (վարորդ՝ Է. Ա., ծնված 1961 թ․) և «Opel Vectra B» (վարորդ՝ Ա. Վ., ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները։«Opel Vectra B» մակնիշի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, ուղևորներ Լ. Խ.-ն

 

(ծնված 1965 թ.), Ա. Ճ.-ն (ծնված 1971 թ.) և Հ. Խ.-ն (ծնված 1980 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի

ուղևոր Լ. Ա.-ն (ծնված 1973 թ.)՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության մեքենային։