Հենց նոր Քարվաճառում ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ են պայթել ականի վրա․Սա տեսնել է պետք

Ադրբեջանական Տելեգրամ  ալիքներում տեղեկություն է տարածվում այն մասին, որ Քարվաճառի շրջանում ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ են պայթել ականի վրա, այդ թվում՝ գեներալ Էնվեր Էֆենդիևը և բրիգադի հրամանատար Վուգար Իսբանդիյարովը, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը

դեռևս որևէ տեղեկություն չի հաղորդել տվյալ դեպքի վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:
«Միջադեպի հետևանքով ցամաքային զորքերի գեներալ Էնվեր Էֆենդիևը թեթև մարմնական վնասվածքներ է ստացել: Ավագը, որի անունը հայտնի չէ, վիրավորում է ստացել ուսի հատվածում: Երրորդ վիրավորի վիճակը ծանր է: Նախնական տվյալներով նա N բրիգադի հրամանատար Վուգար Իսբանդիյարովն է: Սպասում ենք

պաշտոնական հայտարարությունների Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից», – գրում է ադրբեջանական ալիքներից մեկը:ԼՐԱՑՈՒՄ. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է

 

այն տեղեկությունը, որ Քարվաճառի շրջանում ադրբեջանական զինծառայողներ են պայթել ականի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից՝ նշելով, որ ականի պայթյունից վիրավորում է ստացել ադրբեջանական բանակի զինծառայող Վուգար Թոֆիկօղլու Իսբենդիյարովը: Այսպիսով, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաստատել է

ադրբեջանական սպաներից միայն մեկի վիրավորվելու փաստը: Ավելի վաղ ադրբեջանական Տելեգրամ ալիքները տեղեկություն էին հաղորդել այն մասին, որ Քարվաճառում ականի պայթյունից վիրավորվել է երեք զինծառայող՝ գեներալ Էնվեր Էֆենդիևը, N բրիգադի հրամանատար Վուգար Իսբանդիյարովը և մի ավագ, որի անունը հայտնի չէ: