Աղջիկը կա,շուտով հրավիրված եք հարսանիքիս․Ռաֆայել Երանոսյանի բացառիկ խոստովանությունը․

Դերասան Ռաֆայել Երանոսյանը գրեթե բոլոր հարցազրույցներում սիրում է ակնարկներ անել իր անձնական կյանքի մասին՝ այդ ձեւով պահելով ինտրիգը: Հերթական ակնարկը Ռաֆայելն արել է իր «micRafon» հաղորդման շրջանակներում, որի հյուրը հաղորդավար, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչն էր:Հաղորդման շրջնակներում Ռաֆայելը հարցրել է Մենչին՝ արդյո՞ք նա

իրեն չի հարցնելու, թե երբ է ինքն ամուսնանալու: Մենչը կատակել է, որ նա անհույս է, ինչին ի պատասխան Ռաֆայելը նշել է, որ Մենչը հրավիրված է իր հարսանիքին. «Ես էլ ունեմ անակնկալներ, շուտով հրավիրված եք իմ հարսանիքին»:Մենչը դրան ի պատասխան հարցրել է՝ արդյո՞ք գիտեն, թե ով է աղջիկը, թե՞ պարզապես

հարսանիքի օրն է հայտնի: «Աղջիկն էլ կա, բայց ոչ մեկդ չգիտեք՝ ով է նա: Իրան բոլորդ կիմանաք հարսանիքի օրը: Բոլորիդ համար անակնկալ է լինելու»,-Մենչի դիտարկմանը պատասխանել է Ռաֆայելը:Հավելենք, որ

 

Մենչն էլ զարմացած նշել է հետեւյալը. «Ո՞վ է, Շուշան Պետրոսյա՞նն է»:Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ռաֆայելը Tert.am.life-ի Liferoom հաղորդման շրջանակներում ակնարկել էր, որ սիրելի ունի: Նա նախ նշել էր, որ իր տանն այլևս աղմկոտ է, սակայն չէր ցանկացել

մանրամասնել՝ արդյո՞ք ամուսնացել է, թե՞ ոչ:Ռաֆայելի խոսքով՝ ինքն արդեն հասունացել է և ցանկանում է հայր դառնալ: Ավելին՝ ըստ Ռաֆայելի՝ պետք է 12 երեխա ունենա:Դերասանը խոստովանել էր, որ սիրելի ունի, ամեն ինչ թույն է ու շատ լավ իր անձնական կյանքում: Նա նշել էր, որ շատերի հետ է հասցրել շփվել, սակայն

հիմա արդեն ցանկանում է այլ հարաբերություններ ունենալ: Թե ով է իր սիրելին, Ռաֆայելը նախընտրել էր չնշել