Մահվան ելքով վրաերթ Երևանում

Այսօր՝ հուլիսի 24-ին,  մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 30-ամյա Դավիթ Հ.-ն՝ իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով, Աճառյան

փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը

չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը

 

փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը: