Հրատապ․Հայ-թուրքական սահմանին ականազերծման ժամանակ պայթուն է տեղի ունեցել․

Թուրքիայի Կարս նահանգի Արփաչայ շրջանում՝ հայ-թուրքական սահմանին իրականացվող ականազերծման աշխատանքների ընթացքում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է 1 մարդ: Այս

մասին հաղորդում է ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական լրատվականի։Ըստ աղբյուրի՝ վիրավորվածը եղել է ականազերծման աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցը: Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, այս

պահին նրա վիճակը բավարար է:Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին թուրքական «GazeteKars» լրատվական կայքը

 

տեղեկություն էր տարածել առ այն, որ արդեն 20 օր է՝ հայ-թուրքական սահմանին «Դողուքափը» անցակետի շրջակա գյուղերում ականավերծման աշխատանքներ են իրականացվում: