Ինչ հանգամանքներում է այրվածքներ ստացել զինծառայողը

Ըստ Պաշտպանության նախարարության, նույն օրը զինծառայողը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ հոսպիտալ «Պայմանավորված տվյալ ախտահարման

դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի

հանդիպող հեռակա բարդություններով` զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր»-ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

 

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Հրապարակին փոխանցեց, որ զինվորը այրվածքներ է ստացել վառարանի կայծից առաջացած հրդեհի հետևանքով: