Ողբերգական դեպք ․51-ամյա վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս․

Այսօր՝ հուլիսի 24-ին,  ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15;30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Գարիկ Հակոբյանը իր վարած

ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Զոլաքար-Վարդենիկ ավտոճանապարհին դեռևս անհայտ

հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ցորենի դաշտում։ Ինչպես հայտնում է

ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են ոստիկաններն ու քաղաքացիները։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության

 

Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։