Երեկ՝ հուլիսի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի Գարգառ գյուղի գազալցակայանի մոտ բախվել են Լոռու մարզի
բնակիչներ 43-ամյա Վաչե Շ․-ի վարած Volkswagen մակնիշի և 42-ամյա Արեն Օ․-ի վարած VAZ 21010 մակնիշի
ավտոմեքենաները։Վթարի հետևանքով VAZ 21010 ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 39-ամյա Լուսինե Ֆ․-ն և 10-ամյա Յանա Օ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։Վիրավորներին
առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Ստեփանավանի հիվանդանոցի
բժիշկների հերթապահ խումբը։Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորները Արեն Օ․-ի կինն ու երեխան են։