Հրատապ․Ոստիկանները կրակել են հսկայական օձի վրա,որը փաթաթվել էր տիրոջ վզին

Փենսիլվանիայում ոստիկանները  կրակել են հսկայական օձի վրա, որը փաթաթվել էր իր տիրոջ վզին, գրում է News.am-ը։Առնվազն 4.5 մ երկարությամբ հսկայական սողունը փաթաթվել էր իր տիրոջ՝ 28-ամյա Ֆոգելսվիլի պարանոցին, հայտնել է Վերին Մակունգի քաղաքի ոստիկանությունը:«Դա շատ սարսափելի

իրավիճակ էր,- ասել է լեյտենանտ Պիտեր Նիկիշերը The Post-ին:- Պետք է արժանին մատուցել սպաներին. ոչ մի երկմտանք չկար, եւ նրանք արեցին այն, ինչ պետք է անեին»:  Երկու սպա գնացել էին տղամարդու տուն, երբ հաղորդում էին ստացել նրա վզին փաթաթված մեծ օձի պատճառով սրտի կանգի մասին: Ենթադրաբար,

օգնություն էր կանչել հարազատներից մեկը: Ըստ Նիկիշերի՝ տղամարդն չէր անարձագանքում եւ պառկած էր հատակին, իսկ հսկայական ընտանի

 

կենդանին ամուր փաթաթված էր նա պարանոցին։ Բայց «շատ մեծ» օձի գլուխը բավական հեռու էր մարդուց, որպեսզի սպան կարողանար ճշգրիտ կրակել՝ առանց տիրոջը վնասելու: Սողունը վիրավորվել էր եւ փախել, ասել է Նիկեշերը:  Տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել: Ավելի ուշ օձը հրազենային վնասվածքից

մահացել էր։ Նիկիշերն ասել է, որ չգիտի, թե դա ինչ տեսակի օձ է եւ ինչպես էր սողունը փաթաթվել տղամարդու պարանոցին: WTXF-ի հաղորդմամբ՝ տղամարդու տանը նաեւ այլ օձեր են հայտնաբերվել: