Եղանակը Հայաստանում․ Սպասվում է քամու ուժգնացում , անձրև և ամպրոպ

Հիդրոօդերևութաբանության և  մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Նշված շրջաններում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը  սպասվում է

նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։  Երևան քաղաքում՝Հուլիսի 21-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ

արագությամբ:Հանրապետության տարածքում`  Հուլիսի 21-26-ին կեսօրից հետո

 

առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ:

Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ին կնվազի 5-7 աստիճանով: