Ստերով ու կեղծիքով եփեցին բորշչը,մոտենում է եփածն ուտելու ժամանակը․Տարոն Չախոյան

Ընդդիմության փողոցային առաջնորդը՝ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է սեպտեմբերին ընդդիմության խորհրդարան վերադառնալու մասին։ Ընդ որում՝ ընդգծել է, իբրև թե ընդդիմությունը խորհրդարան է վերադառնում իր օրակարգով։Բնականաբար դեռևս ապրիլ ամսից փողոցում հայտնված ընդդիմությունն այս

կերպ ցանկանում է արդարացնել սեպտեմբերին իր խորհրդարան վերադարձը։Փաստ է, որ իշխանափոխության պահանջով փողոցային պայքար սկսած ընդդիմադիրները կամ օրակարգ չեն կարողացել ձևակերպել, կամ կեղծ օրակարգ են ձևակերպել ու տապալել։Եվ պետք է լինել Իշխան Սաղաթելյանի նման վերջին միամիտը, որպեսզի կարծել, թե հնարավոր է «սեփական օրակարգով» ձևակերպմամբ հանրությանը

մոլորեցնել ու արդարացնել ընդդիմության՝ խորհրդարան վերադարձը։Փողոցային պայքար նախաձեռնած ընդդիմադիրները վաղուց արդեն գրեթե ոչ ոքի հետաքրքիր չեն՝ լինեն փողոցում, թե խորհրդարանում։ Հետաքրքիր չեն այն աստիճան, որ

ընդդիմադիրներին պատգամավորական մանդատներից զրկելու հարցով Ազգային ժողովի խորհուրդը Սահմանադրական դատարան չդիմեց։ՀԳ․ Ամիսներ շարունակ ստերով ու կեղծիքով եփեցին «բորշչը»,

 

մոտենում է եփածն ուտելու ժամանակը, բայց խիստ կասկածներ ունեմ, թե կմարսեն, քանզի քաղաքական դիակի գարշահոտությունից անհնար կլինի ազատվել։