Հայ հովիվները Արագածոտնում թուրքական կողմին գերի չեն ընկել․Թալինի համայնքապետը մանրամասներ է հայտնել ․

Հայ հովիվները  Արագածոտնում թուրքական կողմին

գերի չեն ընկել, տարածվող լուրերը սուտ են։ Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, որը հենց այս պահին վերադառնում էր Արագածավան գյուղից։Սափեյանը

հերքեց նաև մամուլում և համացանցում տարածվող այն լուրերը, թե իբր Արագածավանում զինված թուրքեր են շրջում։«Նման բան չկա, Արագածավանում իրավիճակը շատ հանգիստ է, ոչ մի խուճապ չկա»,- հավաստեց Սափեյանը։Իսկ ինչ է իրականում կատարվել… Ըստ Սափեյանի, չորս հայ հովիվներ, որորնք աշխատում են

հատուկ անցագրային տարածքում գտնվող սահմանամերձ ֆերմայում, ցերեկը՝ ժամը 13:00-14:00 ընդմիջմանը ոգելից խմիչք են օգտագործել, շոգել և որոշել լողալ Արաքսում՝ հովանալու համար։ Սակայն, նրանց նկատել են

 

ռուս սահմանապահները և վերադարձրել գյուղ։Ըստ Սափեյանի՝ լուրերն այն մասին, թե իբր հովիվների ոչխարները մնացել են թուրքական կողմում նույնպես իրականությանը չեն համապատասխանում։