«Սլավմեդ» ԲԿ-ումլույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Ներսես Ներսիսյանի եղբայրը: Մայրը՝ Թորոսյան Գայանեն, որդուն անվանակոչել է
պատերազմում զոհված իր եղբոր՝ Ներսես Ներսիսյանի անունով:«Որոշեցի, որ իմ 4 երեխաների անուններն էլ պետք է հնչեն տան մեջ, բացակա չլինի երեխաներիցս ինչ-որ մեկը: Վիրահատության ժամանակ
էլ եմ զգացել իր ներկայությունն իմ կողքին: Թող բոլոր մայրերն էլ երեխա ունենան,
որոնք կորցրել են իրենց զավակին: Թող լրացնեն բացը:
Ես գիտեմ, որ մեր երեխեքը մեր կողքին են»,-ասաց մայրը՝ հույս հայտնելով, որ որդին կնմանվի իր եղբորը: