Արտերկրում ՀՀ դեսպանատների դրոշակիր մեքենաների վրա հարձակումները պետք է ունենան իրավական հետևանք․Էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավուր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձել է արտերկրում ՀՀ պատվիրակությունների դեմ ակցիա իրականացնողներին և

նշել, որ դրանք պետք է իրավական հետևանք ունենան։Նա ֆեյսբուքի իր էջում գրել է. «Արտերկրում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ցանկացած անձի դեմ իրականացված հարձակում կամ

ոտնձգություն պարտադիր պետք է ունենա իրավական հետևանք, քանի որ արտերկրում ՀՀ դեսպանատների, ՀՀ դրոշակիր մեքենաների վրա հարձակումները, ըստ

էության, համարվում են հարձակում Հայաստանի Հանրապետության դեմ։Բնականաբար, միտքը չի վերաբերում քաղաքական, քաղաքացիական անհամաձայնություն արտահայտող խաղաղ ցույցերին կամ

 

ակցիաներին, այլ վերաբերում է հարձակումներին, որոնք քրեորեն հետապնդելի արարքներ են ինչպես Հայաստանում, այնպես էլ ցանկացած այլ պետությունում»: