ՍԱՍ-ի Արտակ ,ամոթ քեզ․Ապրանքը վերցնում են 2900 դրամով,բայց չգիտես ինչ չգիտես ինչ հրաշքով դրամարկղում դառնում է 3400 ,իսկ վաճառողուհին․․․

Լրագրող Փայլակ Ֆահրադյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.SAS-ի Արտակը խաբում է գնորդներին։
SAS սուպերմարկետների ցանցում ապրանքի գինը տեղադրված վայրում ուրիշ է,

դրամարկղում՝ այլ։ Այսօր հերթական նման դեպքն արձանագրվեց։ Մասնավորապես էլեկտրոնային ծխախոտը

տեղադրված էր 2900 դրամով, բայց չգիտես ինչ հրաշքով դրամարկղում դարձավ 3400, իսկ վաճառողուհին էլ ասում է, ոչինչ չէ։
Ոչ միայն սա ոչինչ չէ, այլ խաբեություն, հետո մոտենում է մենեջերը, թե բա հաճախորդին տվեք այն գնով, որը

ապրանքի վրա է։ Ինձ ձեր «ադալժեյնին» պետք չէ, պարզապես մի խաբեք ու մտեք քաղաքացու գրպանը գողի նման։Գիտեմ, որ հիմա ասեմ բոյկոտեք SAS սուպերմարկետների ցանցը, չեք անելու, բայց գոնե ուշադիր եղեք,

 

որ չխաբեն։Դեպքը կատարվել է Արշակունյաց պողոտայի վրա գտնվող ցանցում։ՍԱՍ-ի Արտակ, ամոթ քեզ։